ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան լրագրողներին իրազեկել է, որ իրենք խնդրել են պաշտոնական Բաքվին Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանատան հյուպատոսական բաժնի աշխատակիցներին հնարավորություն ընձեռել այցելելու Ռուսաստանի քաղաքացիներին։ «Ցավոք, այս պահին Ռուսաստանի դեսպանին հնարավորություն չի տրվել այցելեուլ Ռուսաստանի քաղաքացիներին, այդ թվում՝ ռուսական լրատվամիջոցների լրագրողներին»,- հավելել է Զախարովան:               
 

Ո՞րն է լինելու «Ժառանգության» հաջորդ քայլը

Ո՞րն է լինելու «Ժառանգության» հաջորդ քայլը
17.10.2014 | 14:41

«Ժառանգությունը» չուշացրեց իր հայտարարությունը ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցման մասին համաձայնագրի առնչությամբ: «Ժառանգությունը» դատապարտել է պայմանագրի ստորագրումը՝ «այն ճանաչելով հակասահմանադրական քայլ ընդդեմ Հայաստանի ու Արցախի ինքնիշխանության, որպես հայոց երկու պետականությունների անկախությանն ու անվտանգությանն ուղղված լրջագույն սպառնալիք»: «Ժառանգությունը» անընդունելի է համարում «ՀՀ-ի անդամակցումը միջպետական կամ վերպետական որևէ կառույցի՝ առանց առնվազն Հայաստանի կողմից նախօրոք Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման»: Հայտարարության վերջում ասվում է, որ Հայաստանում ԵԱՏՄ-ին անդամակցելու և «ածանցյալ բոլոր խնդիրների լուծման ամենակարճ ու արդյունավետ ճանապարհն այսօրվա իշխանությունների շուտափույթ ու ամբողջական հեռացումն է»:

Առնվազն երեք պատճառ, որ «Ժառանգության» գոյությունը երկու ոչիշխանականների կողքին անհասկանալի է: Առաջին՝ ոչ ՀԱԿ-ը, ոչ էլ ԲՀԿ-ն չեն դատապարտել ԵԱՏՄ-ին ՀՀ-ի անդամակցման պայմանագիրը: Երկրորդ՝ Րաֆֆի Հովհաննիսյանը ԵԱՏՄ-ին անդամակցումը կամ մեկ այլ նման պայմանագրի ստորագրումը տեսնում է միայն ու միայն Հայաստանի կողմից ԼՂՀ ճանաչման ճանապարհով: Մի հարց, որը նույնպես եռյակի մյուս երկու ուժերի դիրքորոշմանը հակասում է: Եվ երրորդ՝ «Ժառանգությունը» ոչ թե պարզապես դատապարտում է ԵԱՏՄ-ին ՀՀ-ի անդամակցման փաստը, այլև պայմանագիրը համարում է հակապետական ու հակասահմանադրական: Իսկ սա նշանակում է, որ եռյակի մյուս երկու ուժերը, որոնք համաձայն են ԵԱՏՄ-ին մեր երկրի անդամագրմանը, նույնպես իրենց դիրքորոշումներում հակասահմանադրական ու հակապետական տարր են կրում: Ենթադրվում է, որ «Ժառանգության» այս հայտարարությանը կարող են այլ գործողություններ հետևել:


Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 1110

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ